Ծովակալ Իրանի. Գիտելիքահենք արտադրության ուշադրություն դարձնելը ԻԻՀ ծովուժի առաջնահերթություններից մեկն է
Ծովուժի շտաբի անձնակազմի հետ հանդիպման ժամանակ, Իրանի բանակի ծովուժի հրամանատար ծովակալ Շահրամ Իրանին գիտելիքահենք արտադրության ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը համարել է այս ուժի առաջնահերթություններից մեկը, հստակեցնելով. «Ըստ այս տարվա կարգախոսի և այս ոլորտում մեծարգո առաջնորդի շեշտադրումների, տարբեր ոլորտներում տնտեսական զարգացումից բացի, գիտելիքահենք արտադրանքներին ցուցաբերվելիք աջակցությունը ճանապարհ է հարթում Իրանի ծովուժի համար»:
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն իրանական 1401թ. անվանել է «Արտադրության, գիտելիքահենք և աշխատատեղերի ստեղծման տարի»:
ԻԻՀ-ի բանակի ծովուժի հրամանատարը հարաճուն հաջողությունների հասնելու պարծանքի գագաթները նվաճելու համար անհրաժեշտ է համարել ազնվության ու շարժունակության սկզբունքները հարգելը, նշելով.«Ազնվությունն ու դեպի առաջ շարժվելը առաջադիմության հասնելու երկու բանալիներն են»:
Ծովակալ Իրանին ասել է.«Առաքելության բոլոր ոլորտներում աշխատուժի նկատմամբ լուրջ ուշադրությունը և հոգևոր ու մշակութային գործունեությունը, և միևնույն ժամանակ աշխատուժի պայմաններին ուշադրություն դարձնելը նոր տարում բանակի ծովուժի հիմնական առաջնահերթություններից են»։