Ծովակալ Իրանի. Գիտելիքահենք արտադրության ուշադրություն դարձնելը ԻԻՀ ծովուժի առաջնահերթություններից մեկն է
https://parstoday.ir/hy/news/iran-i168616-Ծովակալ_Իրանի._Գիտելիքահենք_արտադրության_ուշադրություն_դարձնելը_ԻԻՀ_ծովուժի_առաջնահերթություններից_մեկն_է
Ծովուժի շտաբի անձնակազմի հետ հանդիպման ժամանակ, Իրանի բանակի ծովուժի հրամանատար ծովակալ Շահրամ Իրանին գիտելիքահենք արտադրության ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը համարել է այս ուժի առաջնահերթություններից մեկը, հստակեցնելով. «Ըստ այս տարվա կարգախոսի և այս ոլորտում մեծարգո առաջնորդի շեշտադրումների, տարբեր ոլորտներում տնտեսական զարգացումից բացի, գիտելիքահենք արտադրանքներին ցուցաբերվելիք աջակցությունը ճանապարհ է հարթում Իրանի ծովուժի համար»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 05, 2022 13:21 Asia/Tehran
  • Ծովակալ Իրանի. Գիտելիքահենք արտադրության ուշադրություն դարձնելը ԻԻՀ ծովուժի առաջնահերթություններից մեկն է

Ծովուժի շտաբի անձնակազմի հետ հանդիպման ժամանակ, Իրանի բանակի ծովուժի հրամանատար ծովակալ Շահրամ Իրանին գիտելիքահենք արտադրության ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը համարել է այս ուժի առաջնահերթություններից մեկը, հստակեցնելով. «Ըստ այս տարվա կարգախոսի և այս ոլորտում մեծարգո առաջնորդի շեշտադրումների, տարբեր ոլորտներում տնտեսական զարգացումից բացի, գիտելիքահենք արտադրանքներին ցուցաբերվելիք աջակցությունը ճանապարհ է հարթում Իրանի ծովուժի համար»:

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն իրանական 1401թ. անվանել է «Արտադրության, գիտելիքահենք և աշխատատեղերի ստեղծման տարի»:

ԻԻՀ-ի բանակի ծովուժի հրամանատարը հարաճուն հաջողությունների հասնելու պարծանքի գագաթները նվաճելու համար անհրաժեշտ է համարել ազնվության ու շարժունակության սկզբունքները հարգելը, նշելով.«Ազնվությունն ու դեպի առաջ շարժվելը առաջադիմության հասնելու երկու բանալիներն են»:

Ծովակալ Իրանին ասել է.«Առաքելության բոլոր ոլորտներում աշխատուժի նկատմամբ լուրջ ուշադրությունը և հոգևոր ու մշակութային գործունեությունը, և միևնույն ժամանակ աշխատուժի պայմաններին ուշադրություն դարձնելը նոր տարում բանակի  ծովուժի հիմնական առաջնահերթություններից են»։