Մուսավի. ազգությունների միջև պառակտում առաջացնելու թաքֆիրականների գործողությունները չեն կարող որևէ արդյունքի հասնել
Իրանի ԱԳ նախարարի օգնականն ասել է.«Թաքֆիրականների ահաբեկչական գործողությունները, որոնց տերերը տարբեր ազգերի, ժողովուրդների ու կրոնների միջև կույր հակամարտություն հրահրելու չար մտադրություն ունեն, ոչ մի արդյունքի չեն հասնելու»:
ԻՍՆԱ-ի հաղորդմամբ՝ Իրանի ԱԳ նախարարի օգնական Սեյեդ Ռասուլ Մուսավին, իր թվիթերյան միկրոբլոգում հրապարակելով Մաշհադում գտնվող իմամ Ռեզայի սրբավայր դամբարանի տարածքում իրականացված հարձակման հետևանքով նահատակված իրանցի հոգևորական Հոջաթ-օլ-էսլամ Մոհամմադ Ասլանիի հուղարկավորությունից մի լուսանկար, գրել է.«Ահաբեկչությունը ոչ կրոն է ճանաչում, ոչ ժողովուրդ, ոչ էլ ազգ»:
Մուսավին հավելել է.«Այն ինչ տեղի ունեցավ Իմամ Ռեզայի սրբավայր դամբարանում, ահաբեկչական գործողություն էր՝ իրականացված թաքֆիրականների կողմից, որոնց տերերը տարբեր ազգերի, ժողովուրդների ու կրոնների միջև կույր հակամարտություն հրահրելու չար մտադրություն ունեն: Սակայն նրանց նետը քարին դիպավ մեր գիտակից ու զգոն ժողովրդի շնորհիվ»: