Իրանի դերն ու կարևորությունը Հյուսիս-Հարավ միջանցքի գործարկման հարցում
https://parstoday.ir/hy/news/iran-i168956-Իրանի_դերն_ու_կարևորությունը_Հյուսիս_Հարավ_միջանցքի_գործարկման_հարցում
Իրանի առևտրի զարգացման կազմակերպության գլխավոր տնօրենն ընդգծել է Իրանի կարևորությունն ու դերը՝ Հյուսիս-Հարավ միջանցքի ակտիվացման գործում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 08, 2022 14:46 Asia/Tehran
  • Իրանի դերն ու կարևորությունը Հյուսիս-Հարավ միջանցքի գործարկման հարցում

Իրանի առևտրի զարգացման կազմակերպության գլխավոր տնօրենն ընդգծել է Իրանի կարևորությունն ու դերը՝ Հյուսիս-Հարավ միջանցքի ակտիվացման գործում։

Ալիռեզա Փեման Փաքն ասել է. «Հյուսիս-Հարավ միջանցքի գործարկմամբ, եվրասիական երկրներից Հնդկաստան և Պարսից ծոցի երկրներ բեռների փոխադրման արժեքը  և ժամանակը հնարավոր կլինի կրճատել մոտ 30%-ով»:

Փեյման Փաքը հավելել է. «Եվրասիական միության և Իրանի առևտրի զարգացման կազմակերպության համատեղ աշխատանքային խումբը կապահովի համապատասխան ենթակառուցվածքները՝ Հյուսիս-Հարավ միջանցքի ակտիվացման համար»:

Հյուսիս-Հարավ միջանցքի գործարկումը, կրճատելով ապրանքների տարացման ժամանակն ու արժեքը, Իրանին դարձնում է  Ասիայի և Եվրոպայի կարևոր օղակը:

Այս միջանցքի շնորհիվ Իրանը կարող է կապող օղակ հանդիսանալ Հարավային և Հյուսիսային Եվրասիայի միջև, Կենտրոնական Ասիան և Ռուսաստանը միացնելով  Հնդկաստանին: