Իրանի դերն ու կարևորությունը Հյուսիս-Հարավ միջանցքի գործարկման հարցում
Իրանի առևտրի զարգացման կազմակերպության գլխավոր տնօրենն ընդգծել է Իրանի կարևորությունն ու դերը՝ Հյուսիս-Հարավ միջանցքի ակտիվացման գործում։
Ալիռեզա Փեման Փաքն ասել է. «Հյուսիս-Հարավ միջանցքի գործարկմամբ, եվրասիական երկրներից Հնդկաստան և Պարսից ծոցի երկրներ բեռների փոխադրման արժեքը և ժամանակը հնարավոր կլինի կրճատել մոտ 30%-ով»:
Փեյման Փաքը հավելել է. «Եվրասիական միության և Իրանի առևտրի զարգացման կազմակերպության համատեղ աշխատանքային խումբը կապահովի համապատասխան ենթակառուցվածքները՝ Հյուսիս-Հարավ միջանցքի ակտիվացման համար»:
Հյուսիս-Հարավ միջանցքի գործարկումը, կրճատելով ապրանքների տարացման ժամանակն ու արժեքը, Իրանին դարձնում է Ասիայի և Եվրոպայի կարևոր օղակը:
Այս միջանցքի շնորհիվ Իրանը կարող է կապող օղակ հանդիսանալ Հարավային և Հյուսիսային Եվրասիայի միջև, Կենտրոնական Ասիան և Ռուսաստանը միացնելով Հնդկաստանին: