Միջազգային դատարանի որոշմամբ, Իրանին կվճարվի 39 միլիոն եվրո փոխհատուցում
https://parstoday.ir/hy/news/iran-i169120-Միջազգային_դատարանի_որոշմամբ_Իրանին_կվճարվի_39_միլիոն_եվրո_փոխհատուցում
Iran Gas Engineering and Development ընկերության գործադիր տնօրենը հայտարարել է, որ Փարիզի միջազգային արբիտրաժային դատարանի որոշմամբ, Իրանին կվճարվի 39 միլիոն եվրո փոխհատուցում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 11, 2022 02:23 Asia/Tehran
  • Միջազգային դատարանի որոշմամբ, Իրանին կվճարվի 39 միլիոն եվրո փոխհատուցում

Iran Gas Engineering and Development ընկերության գործադիր տնօրենը հայտարարել է, որ Փարիզի միջազգային արբիտրաժային դատարանի որոշմամբ, Իրանին կվճարվի 39 միլիոն եվրո փոխհատուցում:

Ռեզա Նոշադին ասել է. «Պատժամիջոցների վերականգնումից հետո, ֆրանսիական «Sofreh Gaz» ընկերությունը չի իրականացրել Իրանի հետ կնքած պայմանագիրը»:

Նա հավելել է. «Պայմանագիրը կնքվել է գազ պահեստավորող ընկերության հետ: Իսկ ընկերության լուծարումից հետո, այն փոխանցվել է Iran Gas Engineering and Development ընկերությանը»:

Նա հավելել է, որ ֆրանսիական ընկերությունն Իրանի դեմ 26 միլիոն եվրոյի հայց է ներկայացրել դատարանին, իսկ Իրանի պատասխան հայցի քննարկման արդյունքում, վճիռը կայացվել  հօգուտ իրանական կողմի:

Նոշադին նշել է. «Դատարանի նախնական որոշմամբ, ֆրանսիական ընկերությունը պարտավորվել է փոխհատուցում վճարել Իրանին»: