Աբբասզադե Մեշկինի. Արևմուտքը խոչընդոտում է բանակցությունների ընթացքին, որպեսզի ավելի շատ զիջումներ ստանա
Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգութւան և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահը հայտարարել է. «Արևմուտքը խոչընդոտում է բանակցությունների ընթացքին, որպեսզի ավելի շատ զիջումներ ստանա»:
Վիեննայում ընթացող հակաիրանական պատժամիջոցների ութերորդ փուլը մեկնարկել է 2021թ դեկտեմբերի 27-ին: 2022թ մարտի 11-ին, ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատար Ջոզեպ Բորելի առաջարկով, բանակցություններում հայտարարվեց ընդմիջում և կողմերը վերադարձան մայրաքաղաքներ՝ քաղաքական խորհրդակցությունների համար:
Այս ընթացքում կողմերն անդրադարձել են բանակցություններում գրանցված առջընթացին ու վեճերի լուծմանը: Սակայն ԱՄՆ-ն դեռևս որևէ քայլ չի արել երաշխիքների տրամադրման և Իրանի քաղաքացիների ու կազմակերպությունների անունները կարմիր ցուցակից դուրս բերելու ուղղությամբ:
Khane Mellat լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Մեշկինին իր թվիթերյան էջում արած գրառման մեջ նշել է. «Մենք ակնկալում ենք բանակցությունների դրական արդյունք, որը կբխի Իրանի ժողովրդի շահերից»:
Նա հավելել է. «Արևմուտքը փորձում է ձգձգել բանակցություններն ավելի շատ զիջումներ ստանալու և որևէ զիջում չանելու նպատակով: Նրանք համաձայնությունը շփոթել են մենաշնորհի հետ: Եվ եթե շարունակեն այս ընթացքը, մենք ունենք այլ տարբերակներ»: