Իրանը 52 մլրդ դոլար առևտուր է իրականացրել հարևան երկրների հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i169214-Իրանը_52_մլրդ_դոլար_առևտուր_է_իրականացրել_հարևան_երկրների_հետ
Իրանի էկոնոմիկայի փոխնախարարն ասել է. «Իրանական 1400 թվականին հարևանների հետ Իրանի առևտուրը կշռի առումով 23% և արժեքային առումով 43% աճ է արձանագրել, հասնելով համապատասխանաբար՝ ավելի քան 100 մլն տոննայի և 51,9 մլրդ դոլարի»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 12, 2022 07:12 Asia/Tehran
  • Իրանը 52 մլրդ դոլար առևտուր է իրականացրել  հարևան երկրների հետ

Իրանի էկոնոմիկայի փոխնախարարն ասել է. «Իրանական 1400 թվականին հարևանների հետ Իրանի առևտուրը կշռի առումով 23% և արժեքային առումով 43% աճ է արձանագրել, հասնելով համապատասխանաբար՝ ավելի քան 100 մլն տոննայի և 51,9 մլրդ դոլարի»։

Երեքշաբթի օրը, Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն,  անդրադառնալով հարևան 15 երկրների հետ առևտրին, Իրանի մաքսային ծառայության գլխավոր տնօրեն և էկոնոմիկայի փոխնախարար Ալիռեզա Մողադասին ասել է.«13-րդ կառավարության շրջանում տարածաշրջանի երկրների, հատկապես հարևանների հետ Իրանի մերձեցման քաղաքականությունը երկրում արդյունահանումը մեծացնելու ջանքերին զուգահեռ, հանգեցրել է բոլոր երկրների, հատկապես հարևանների հետ առևտրի աճին»։

Մողադասին հավելել է.«1400 թվականին Իրանի և հարևան 15 երկրների միջև 51 միլիարդ 875 միլիոն դոլար արժողությամբ հարյուր միլիոն 131 հազար տոննա ապրանք է փոխանակվել, որից 26 միլիարդ 29 միլիոն դոլար արժողությամբ 75 միլիոն 445 հազար տոննա ապրանք արտահանվել է և 25 մլրդ 846 մլն դոլար արժողությամբ 24 մլն 686 հազար տոննա ապրանք  ներկրվել»: