Ընդգծվել է հարևան երկրներում իրանական առևտրի կենտրոններ բացելու անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i169608-Ընդգծվել_է_հարևան_երկրներում_իրանական_առևտրի_կենտրոններ_բացելու_անհրաժեշտությունը
Իրանի Իսլամական խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամը կոչ է արել հարևան երկրներում իրանական առևտրի կենտրոններ բացել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 16, 2022 13:28 Asia/Tehran
  • Ընդգծվել է հարևան երկրներում իրանական առևտրի կենտրոններ բացելու անհրաժեշտությունը

Իրանի Իսլամական խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամը կոչ է արել հարևան երկրներում իրանական առևտրի կենտրոններ բացել։

Շաբաթ օրը, ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում, Էբրահիմ Ռեզային, անդրադառնալով 13-րդ կառավարության տնտեսական դիվանագիտության դրական արդյունքի, ասել է.«Հարևան երկրների հետ հարաբերությունների բարելավումը տնտեսական և անվտանգության տեսանկյունից արժեքավոր է և զգալի օգուտներ կբերի ժողովրդին»:

Ռեզային ընդգծել է. «Հարևանների հետ շփումը կավելացնի և կբարելավի երկրի անվտանգությունը և տնտեսապես ձեռնտու է»։

Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության 
և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամը հավելել է.«13-րդ կառավարությունում առևտրային խորհրդատուների թիվն ավելացել է և նրանք կարող են հեշտացնել երկրի տարբեր ապրանքների արտահանումը»: