Իրանը և Ադրբեջանը համատեղ կշահագործեն Գիզգալաս ամբարտակը
Իրանը և Ադրբեջանն Արաքս գետի վրա գտնվող Գիզգալաս ամբարտակի ջուրը կօգտագործեն գյուղատնտեսական նշանակության հողերը ոռոգելու նպատակով:
Ադրբեջանի էներգետիկայի նախարարության մասնաճյուղերի տնօրեն Ալասգար Հասանովն այսօր ասել է, որ Իրանը և Ադրբեջանը համատեղ ուժերով Արաքս գետի վրա կառուցել են Խոդաֆարին և Գիզգալաս ամբարտակները, և գյուղատնտեսական հողերը ոռոգելու համար համատեղ կօտվեն Գիզգալաս ամբարտակից:
Ալասգար Հասանովը հավելել է. «Իրանական կողմը ոռոգման ջրանցքներ է կառուցել Գիզգալասի ամբարտակի ջրային ռեսուրսներն օգտագործելու համար, սակայն Ադրբեջանը չի կարողացել կառուցել անհրաժեշտ ջրանցքներ՝ Հայաստանի կողմից տարածքները գրավված լինելու պատճառով: Գրավված տարածքներն ազատագրելուց հետո Ադրբեջանը սկսել է կառուցել ոռոգման ջրանցքներ»:
Անդրադառնալով Խոդաֆարին համատեղ ամբարտակի կառուցմանը, Հասանովն ասել է.«Խոդաֆարին ամբարտակից ոռոգումը հնարավոր չի լինի և այս ամբարտակը կօգտագործվի միայն էլեկտրաէներգիա արտադրելու համար»: