Իրանը և Ադրբեջանը համատեղ կշահագործեն Գիզգալաս ամբարտակը
https://parstoday.ir/hy/news/iran-i169702-Իրանը_և_Ադրբեջանը_համատեղ_կշահագործեն_Գիզգալաս_ամբարտակը
Իրանը և Ադրբեջանն Արաքս գետի վրա գտնվող Գիզգալաս ամբարտակի ջուրը կօգտագործեն  գյուղատնտեսական նշանակության հողերը ոռոգելու նպատակով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 17, 2022 15:08 Asia/Tehran
  • Իրանը և Ադրբեջանը համատեղ կշահագործեն  Գիզգալաս ամբարտակը

Իրանը և Ադրբեջանն Արաքս գետի վրա գտնվող Գիզգալաս ամբարտակի ջուրը կօգտագործեն  գյուղատնտեսական նշանակության հողերը ոռոգելու նպատակով:

Ադրբեջանի էներգետիկայի նախարարության մասնաճյուղերի տնօրեն  Ալասգար Հասանովն  այսօր  ասել է, որ Իրանը և Ադրբեջանը համատեղ ուժերով Արաքս գետի վրա կառուցել են Խոդաֆարին և  Գիզգալաս ամբարտակները, և գյուղատնտեսական  հողերը ոռոգելու համար համատեղ կօտվեն   Գիզգալաս ամբարտակից:

Ալասգար Հասանովը հավելել է. «Իրանական կողմը ոռոգման ջրանցքներ է կառուցել Գիզգալասի  ամբարտակի ջրային ռեսուրսներն օգտագործելու համար, սակայն Ադրբեջանը չի կարողացել կառուցել անհրաժեշտ ջրանցքներ՝ Հայաստանի կողմից տարածքները գրավված լինելու պատճառով: Գրավված տարածքներն ազատագրելուց հետո  Ադրբեջանը սկսել է կառուցել ոռոգման ջրանցքներ»:

Անդրադառնալով Խոդաֆարին համատեղ ամբարտակի կառուցմանը, Հասանովն ասել է.«Խոդաֆարին  ամբարտակից ոռոգումը հնարավոր չի լինի և այս ամբարտակը կօգտագործվի միայն էլեկտրաէներգիա արտադրելու համար»: