Իրանն արձագանքել է ներգաղթյալներին վտարելու Բրիտանիայի կառավարության որոշմանը
(last modified Wed, 20 Apr 2022 06:54:17 GMT )
Ապրիլ 20, 2022 11:24 Asia/Tehran
  • Իրանն արձագանքել է ներգաղթյալներին վտարելու Բրիտանիայի կառավարության որոշմանը

Իրանի մարդու իրավունքների շտաբի քարտուղարն արձագանքելով ներգաղթյալներին վտարելու Բրիտանիայի կառավարության որոշմանը, հայտարարել է, որ այդ քայլով Լոնդոնը խախտում է իր միջազգային պարտավորություններն ու պարտականությունները:

Բրիտանիան հինգշաբթի օրը հայտարարել է, որ ծրագորւմ է ապօրինի ներգաղթյալներին ու ապաստան հայցողներին ուղարկել Ռուանդա:

Քազեմ Ղարիբաբադին, այս կապակցությամբ թվիթերյան գրառման մեջ նշել է. «Ներգաղթյալներին պարտարդաբար տեղափոխելու Բրիտանիայի ծրագիրը հակասում է այդ երկրի միջազգային պարտավորություններին: Որոշումն անտեսում է մարդկայինո ւ բարոյական սկզբունքները և վկայում Բրիտանիայի կողմից մարդու իրավունքներն անտեսելու մասին»: