Իրան-Նախիջևան երկկողմ համագործակցությունն ընդլայնվում է
https://parstoday.ir/hy/news/iran-i170338-Իրան_Նախիջևան_երկկողմ_համագործակցությունն_ընդլայնվում_է
Ցուցահանդեսների, օլիմպիադաների և մշակութային, գիտական ​​և գեղարվեստական ​​փառատոնների ու մարզական միջոցառումների անցկացման ոլորտում Իրան-Նախիջևան երկկողմ համագործակցությունն ընդլայնվում է։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 25, 2022 08:34 Asia/Tehran
  • Իրան-Նախիջևան երկկողմ համագործակցությունն ընդլայնվում է

Ցուցահանդեսների, օլիմպիադաների և մշակութային, գիտական ​​և գեղարվեստական ​​փառատոնների ու մարզական միջոցառումների անցկացման ոլորտում Իրան-Նախիջևան երկկողմ համագործակցությունն ընդլայնվում է։

Նախիջեւանում ԻԻՀ մշակութային կցորդ Աբոլֆազլ Ռաբիին հանդիպել է Երիտասարդական հիմնադրամի երիտասարդության հարցերով մասնաճյուղի ղեկավար, հիմնադրամում Նախիջևանի արտաքին կապերի բաժնի ներկայացուցիչ Արեզու Քասիմովի հետ։

Նախիջևանում  ԻԻՀ մշակութային կցորդն Իրանի պատրաստակամությունն է հայտնել՝  ընդլայնելու երկկողմ հարաբերությունները և Իրանում կազմակերպվող ցուցահանդեսներին, օլիմպիադաներին, մշակութային, գիտական ​​և գեղարվեստական ​​փառատոններին և մարզական միջոցառումներին Նախիջևանի երիտասարդության ներկայությունն ու մասնակցությունը հեշտացնելու կապակցությամբ:

Նախջևանական կողմը ողջունել է հարաբերությունների ընդլայնումը հատկապես տարանցման, զբոսաշրջության և մշակույթի ոլորտներում։