Ռայիսի. Իրանը դեմ է աշխարհի ցանկացած վայրում բախումներին և անմեղ մարդկանց սպանությանը
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ասել է. «Իրանը դեմ է աշխարհի ցանկացած վայրում բախումներին և անմեղ մարդկանց սպանությանը»։
Երկուշաբթի օրը, Չեռնոգորիայի դեսպան Փարիսա Կաստրա Տովիչի հավատարմագրերի ընդունման արարողության ժամանակ, Սեյեդ Իբրահիմ Ռայիսին ասել է.«Իրանը միշտ բարեկամական և ընդլայնվող հարաբերություններ է ունեցել Բալկանյան տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Չեռնոգորիայի հետ»։
Նա հավելել է.«Երկու երկրներն ունեն լավ ներուժ՝ ընդլայնելու փոխգործակցությունը և բարելավելու հարաբերությունների մակարդակը տարբեր ոլորտներում»:
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը Բալկանյան տարածաշրջանում պատերազմը դառը փորձ է որակել այս տարածաշրջանի և աշխարհի համար և նշել.«Պատերազմը ոչ մի դեպքում ցանկալի իրադարձություն չէ, և Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքային քաղաքականությունը միշտ եղել է աջակցել խաղաղությանը, կայունությանը և առաջադիմությն ու ընդդիմանալ պատերազմին»: