Ռայիսի.Իրանի և Չինաստանի բարձրաստիճան պաշտոնյաները պատրաստակամ են ընդլայնելու ռազմավարական հարաբերությունները
Չինաստանի պաշտպանության նախարարի հետ հանդիպման ժամանակ Իրանի նախագահն ընդգծել է. «Անկախ միջազգային զարգացումներից, Իրանի և Չինաստանի բարձրաստիճան պաշտոնյաները պատրաստակամ են ընդլայնելու երկարաժամկետ ռազմավարական հարաբերությունները»։
Չորեքշաբթի օրը, Չինաստանի պաշտպանության նախարար գեներալ Վեյ Ֆենգի հետ հանդիպման ժամանակ Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռաիսին ասելով որ տարածաշրջանային և գլոբալ զարգացումները ցույց են տալիս Իրան-Չինաստան ռազմավարական համագործակցության արժեքը ավելացրել է.«Միակողմանիությունը և հեգեմոնիան ձևավորվում են երկրներին վերահսկելու և աշխարհի կայուն տնտեսական աճը կանխելու նպատակով, իսկ միակողմանիությանը հակազդելը և կայունություն ու կարգուկանոն ստեղծելը հնարավոր է միայն անկախ և համախոհ տերությունների համագործակցությամբ»:
Անդրադառնալով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալուն՝ Ռայիսին ասել է.«Խախտելով ՀԳՀԾ-ն ամերիկացիները ցանկանում էին առավելագույն ճնշում գործադրել Իրանի վրա, սակայն այսօր պաշտոնապես խոստովանում են, որ չարաչար ձախողվել են Իրանի վրա ճնշում գործադրելու հարցում»:
Չինաստանի պաշտպանության նախարարն ասել է.«Իրանի և Չինաստանի միջև հարաբերությունները, հատկապես ճգնաժամային և անհանգիստ աշխարհում կարող են ամրապնդել անվտանգությունը աշխարում և տարածաշրջանում և երկու երկրները կարող են միասին աշխատել բոլոր գլոբալ խնդիրների շուրջ և նպաստել համաշխարհային խաղաղության և անվտանգության զարգացմանը»:
Գեներալ Վեյ Ֆենգն ասել է. «Միակողմանիությունը խոչընդոտում է աշխարհի կայուն տնտեսական աճին»։