Ամիր Աբդոլլահյանը կարևորել է ճգնաժամելրի քաղաքական լուծման անհրաժեշտությունը
Ներկայացնելով տարածաշրջանային ճգնաժամերի, այդ թվում՝ Եմենի, Աֆղանստանի, Ուկրաինայի ճգնաամերի վերաբերյալ ԻԻՀ դիրքորոշումն, ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ընդգծել է դրանց քաղաքական լուծման անհրաժեշտությունը:
Վատիկանի ԱԳ նախարար արքեպիսկոպոս Փոլ Գալահերի հետ հեռախոսազրույցում, Ամիր Ադբոլլայհյանն անդրադառնալով ահաբեկչության համաշխարհային սպառնալիքին և Աֆղանստանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների դատապարտմանն ասել է. «Միջկրոնական երկխոսությունը կարևոր դեր է խաղում բռնության և ծայրահեղականության նվազեցման գործում»:
Անդրադառնալով Իրանի ու Վատիկանի միջև կրոնական երկխոսությանն Ամիր Աբդոլլահյանը հայտարարել է Ղոմի կրոնագիտական դպրոցի և Վատիկանի ճեմարանի միջև համագործակցության փաստաթուղթ ստորագրելու Թեհրանի պատրաստակամությունը:
Անդրադառնալով Պաղեստինի իրադարձություններին և Ալ Աղսա մզկիթում պաղեստինցի հավատացյալների վրա իրականացվող հարձակումներին, ԻԻՀ ԱԳ նախարարը կոչ է արել Աբրահամական կրոնների հետևորդներին համապատասխան արձագանք տալ այդ գործողություններին:
Վատիկանի ԱԳ նախարարն անդրադառնալով Պաղեստինի և տարածաշրջանային ու համաշխարհային խնդիրներին, ընդգծել է Երուսաղեմի սրբությունը հարգելու և Պաղեստինի ժողովրդի իրավունքների պահպանման անհրաժեշտությունը։