Իրանում ապրիլի 30-ին նշվում է Պարսից ծոցի օրը (Տեսանյութ)
https://parstoday.ir/hy/news/iran-i170780-Իրանում_ապրիլի_30_ին_նշվում_է_Պարսից_ծոցի_օրը_(Տեսանյութ)
Ապրիլի 30-ը, Իրանի հարավից պորտուգալացի գաղութարարների արտաքսման օրն է, որը անվանվել է Պարսից ծոցի օր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 30, 2022 06:50 Asia/Tehran

Ապրիլի 30-ը, Իրանի հարավից պորտուգալացի գաղութարարների արտաքսման օրն է, որը անվանվել է Պարսից ծոցի օր:

Որպես կարևոր ծովային ուղի, Պարսից ծոցը մշտապես կարևոր քաղաքական նշանակություն է ունեցել: Իսկ այսօր այն համարվում է աշխարհի կարևորահգույն ջրային ուղին:

Պարսից ծոցը, որը հանդիսանում է դարպաս՝ Արևելքի ու Արևմուտքի առևտրի համար, մշտապես եղել է տարածաշրջանային ու միջազգային պետությունների մրցակցության ասպարեզ:

Վերջին տարիներին, ափամերձ մի շարք երկրները, գաղութատեր Արևմուտքի դրդմամբ,  փորձում են խեղաթյուրել Պարսից ծոցի անունը: Սակայն Պարսից ծոց անվանումը եղել է ու կա հնագույն ժամանակներից:

Պարսից ծոցն Իրանի քաղաքակրթության հետ հազարվոր տարիների կապ ունի և  մշտապես  քաղաքական, ռազմական և տնտեսական հետաքրքրություն է ներկայացրել տրաբեր երկրների, ինչպես նաև  երկրաբանների, հնագետների, պատմաբանների և աշխարհագրագետների համար: