Իրանում ապրիլի 30-ին նշվում է Պարսից ծոցի օրը (Տեսանյութ)
Ապրիլի 30-ը, Իրանի հարավից պորտուգալացի գաղութարարների արտաքսման օրն է, որը անվանվել է Պարսից ծոցի օր:
Որպես կարևոր ծովային ուղի, Պարսից ծոցը մշտապես կարևոր քաղաքական նշանակություն է ունեցել: Իսկ այսօր այն համարվում է աշխարհի կարևորահգույն ջրային ուղին:
Պարսից ծոցը, որը հանդիսանում է դարպաս՝ Արևելքի ու Արևմուտքի առևտրի համար, մշտապես եղել է տարածաշրջանային ու միջազգային պետությունների մրցակցության ասպարեզ:
Վերջին տարիներին, ափամերձ մի շարք երկրները, գաղութատեր Արևմուտքի դրդմամբ, փորձում են խեղաթյուրել Պարսից ծոցի անունը: Սակայն Պարսից ծոց անվանումը եղել է ու կա հնագույն ժամանակներից:
Պարսից ծոցն Իրանի քաղաքակրթության հետ հազարվոր տարիների կապ ունի և մշտապես քաղաքական, ռազմական և տնտեսական հետաքրքրություն է ներկայացրել տրաբեր երկրների, ինչպես նաև երկրաբանների, հնագետների, պատմաբանների և աշխարհագրագետների համար: