Իրանի Իսլամական Խորհրդարանի նախագահ. Իսլամական ումման առևտուր չի անում Ղոդսի ազատագրման իդեալով
Անդրադառնալով Ղոդսի միջազգային օրվա փառահեղ տոնակատարությանը, Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ասել է, որ իսլամական ումման առևտուր չի անելու Ղոդսի ազատագրման իդեալով և հասնելու է Ղոդսի ազատագրման նպատակին։
Շաբաթ օրը Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆն Իրանի խորհրդարանի նիստում հայտարարել է.«Իսլամական ումման դուրս եկավ փողոց և «Պաղեստինի ազատագրման» կարգախոսը վանկարկելով ՝ ցույց տվեց իր միասնությունը հանցավոր սիոնիստ օկուպանտների դեմ և աշխարհի բոլոր արդարադատենչներին խոստանացավ, որ Սիոնիստական ռեժիմի քաղցկեղածին գեղձի ոչնչացումը մոտ է»:
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը հավելել է.«Պաղեստինի ժողովրդի դիմադրությունը Սիոնիստական ռեժիմին անօգնական է դարձրել համատարած ժողովրդական ընդդիմության դիմաց և ստվեր է նետել այդ կեղծ ռեժիմի քաղաքական կյանքը նորմալացնելու իմպերիալիստական համակարգի բոլոր ջանքերի վրա»: