Իրանի Իսլամական Խորհրդարանի նախագահ. Իսլամական ումման առևտուր չի անում Ղոդսի ազատագրման իդեալով
https://parstoday.ir/hy/news/iran-i170808-Իրանի_Իսլամական_Խորհրդարանի_նախագահ._Իսլամական_ումման_առևտուր_չի_անում_Ղոդսի_ազատագրման_իդեալով
Անդրադառնալով Ղոդսի միջազգային օրվա փառահեղ տոնակատարությանը, Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ասել է, որ իսլամական ումման առևտուր չի անելու Ղոդսի ազատագրման իդեալով և հասնելու է Ղոդսի ազատագրման նպատակին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 30, 2022 12:24 Asia/Tehran

Անդրադառնալով Ղոդսի միջազգային օրվա փառահեղ տոնակատարությանը, Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ասել է, որ իսլամական ումման առևտուր չի անելու Ղոդսի ազատագրման իդեալով և հասնելու է Ղոդսի ազատագրման նպատակին։

Շաբաթ օրը  Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆն Իրանի խորհրդարանի նիստում հայտարարել է.«Իսլամական ումման դուրս եկավ փողոց և «Պաղեստինի ազատագրման»  կարգախոսը  վանկարկելով ՝ ցույց տվեց իր միասնությունը հանցավոր սիոնիստ օկուպանտների դեմ և աշխարհի բոլոր արդարադատենչներին խոստանացավ, որ Սիոնիստական ​​ռեժիմի քաղցկեղածին գեղձի  ոչնչացումը մոտ է»:

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը հավելել է.«Պաղեստինի ժողովրդի դիմադրությունը Սիոնիստական ​​ռեժիմին անօգնական է դարձրել համատարած ժողովրդական ընդդիմության դիմաց և ստվեր է նետել այդ կեղծ ռեժիմի քաղաքական կյանքը նորմալացնելու իմպերիալիստական համակարգի բոլոր  ջանքերի վրա»: