Իրանի կառավարության խոսնակ. Սիոնիստական ռեժիմը լեգիտիմություն չունի
Իրանի կառավարության խոսնակն ասել է, որ Սիոնիստական ռեժիմը չունի պետության լեգիտիմություն ու իրավական բաղադրիչ:
Նշելով , որ արդեն 74 տարի Սիոնիստական օկուպանտ ռեժիմը ջանքեր է գործադրում օրինականություն ձեռք բերելու ուղղությամբ, Իրանի կառավարության խոսնակ Ալի Բահադորի Ջահրոմին հայտարարել է.«Այս ռեժիմին արևմտյան երկրների ֆինանսական և ոչ ֆինանսական աջակցությունից բացի, արաբական որոշ երկրների ծախված առաջնորդներ կարգավորելով իրենց հարաբերությունները Սիոնիստական ռեժիմի հետ, իրենց ամբողջ կարողությունը ծախսեցին այդ ռեժիմի համար»:
«Այս երկրները փորձեցին Սիոնիստական ռեժիմին փրկել լեգիտիմության ճգնաժամից, բայց ոչ միայն դա տեղի չունեցավ, այլ այժմ արևմտյան այլ արդար և ազատ մտածողներ խոսում են Իսրայելի մոտալուտ անկման մասին»,- հավելել է Բահադորի Ջահրոմին։
Նշելով, որ Ղոդսի համաշխարհային օրը ժողովուրդների զարթոնքի ակնհայտ խորհրդանիշն է, Բահադորի Ջահրոմին ասել է.«Ժողովուրդների ասպարեզում միշտ ներկա լինելն առավել քան երբևէ պարզում է Սիոնիստական ռեժիմի լեգիտիմություն չունենալը, ինչը իրավական ամուր երաշխիք ունի և այդ ռեժիմը չունի պետության որևէ բաղադրիչ միջազգային իրավունքի և հանրային իրավունքի առումով»: