Ամիր Աբդոլլահյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i171130-Ամիր_Աբդոլլահյանը_հեռախոսազրույց_է_ունեցել_Թուրքիայի_ԱԳ_նախարարի_հետ
Թուրքիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում, Իրանի արտգործնախարարը կարևորել է շրջակա միջավայրի պաշտպանության և ընդհանուր ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում երկու երկրների համագործակցությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 04, 2022 07:02 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ

Թուրքիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում, Իրանի արտգործնախարարը կարևորել է շրջակա միջավայրի պաշտպանության և ընդհանուր ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում երկու երկրների համագործակցությունը։

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, քննարկել են երկկողմ հարաբերությունների վերջին զարգացումները և տարածաշրջանային ու միջազգային որոշ հարցեր:

Թուրքիայի ԱԳ նախարարին շնորհավորելով Ֆեթր տոնի կապակցությամբ, Իրանի արտգործնախարարը կարևորել է երկու երկրների բարաստիճան պաշտոնյաների փոխայցելությունները՝ Թեհրան-Անկարա հարաբերությունները զարգացնելու և ընդլայնելու նպատակով։

Մևլութ Չավուշօղլուն նույնպես շնորհավորել է Ամիր Աբդուլլահյանին, Իրանի ժողովրդին և կառավարությանը Ֆեթրի տոնի առիթով և ընդգծել  երկու երկրների միջև լավ և բարեկամական հարաբերությունները խթանելու համար արդյունավետ ու  շոշափելի քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը։

Անդրադառնալով երկու հարևան երկրների եղբայրական հարաբերություններին, Չավուշօղլուն ասել է, որ վերջին համաձայնագրից հետո, համապատասխան կառույցների միջոցով հետամուտ է լինելու բնապահպանական խնդիրների լուծման և համատեղ ջրային ռեսուրսների կառավարման, ինչպես նաև ջրի համատեղ  կոմիտեի նիստերի անցկացմանը հարցերին: