Խաթիբզադե. Երուսաղեմը զավթողների դեմ պայքարելը Պաղեստինի ժողովրդի օրինական իրավունքն է
Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Երուսաղեմը և Պաղեստինն օկուպացնողների դեմ պայքարը պաղեստինցիների օրինական իրավունքն է:
Դատապարտելով Ալ-Աղսա մզկիթի և պաղեստինցի հավատացյալների վրա սիոնիստների շարունակական հարձակումները, Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է. «Օկուպանտներն ու օկուպացիան գնում են դեպի ոչնչացում: Իսկ Երուսաղեմը զավթած ռեժիմի դեմ պայքարը պաղեստինցիների օրինական իրավունքն է»:
Անդրադառնալով Պաղեստինի օկուպացված տարածքներում իսրայելական ապարտեիդի ռեժիմի աճող ագրեսիային և հանցագործություններին, Խաթիբզադեն կոչ է արել ազգերին, կառավարություններին և տարածաշրջանային ու միջազգային կազմակերպություններին օգնել Պաղեստինի ժողովրդին՝ պաշտպանվելու և սիոնիստ զավթիչներին դիմակայելու հարցում:
Խատիբզադեն հավելել է, որ Իսրայելի ապարտեիդի ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորումը նպաստում է Պաղեստինի օկուպացված տարածքներում սիոնիստների բռնությունների շարունակմանը: