Իրանը ձեռք է բերել ինքնաթիռների արադրության տեխնոլոգիա
https://parstoday.ir/hy/news/iran-i171392-Իրանը_ձեռք_է_բերել_ինքնաթիռների_արադրության_տեխնոլոգիա
ԻԻՀ բանակի համակարգողի տեղակալը հայտարարել է, որ Իրանը ձեռք է բերել ինքնաթիռների արտադրության տեխնոլոգիա։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 07, 2022 12:27 Asia/Tehran

ԻԻՀ բանակի համակարգողի տեղակալը հայտարարել է, որ Իրանը ձեռք է բերել ինքնաթիռների արտադրության տեխնոլոգիա։

Ծովակալ Հաբիբոլահ Սայարին ասել է. «Ավիացիայի ոլորտում հասել ենք մի դիրքի, որ հենվելով բանակի, զինված ուժերի և երկրի համալսարանների մասնագետների վրա, կարողանում ենք նոր ինքնաթիռներ կառուցել»:

Անդրադառնալով ռազմածովային ոլորտում Իրանի ձեռքբերումներին, նա ասել է.«Այսօր մենք այն սակավաթիվ երկրներից ենք, որ ունեն հրթիռային կայաններ և հածանավեր կառուցելու հնարավորություն, և մենք պնդում ենք, որ կարող ենք ստեղծել ռազմածովային ամենաառաջադեմ տեխնիկա»:

«Քոսար» չորրորդ սերնդի կործանիչի նախագծումն ու կառուցումն աշխարհին փոխանցեց Իրանի լիակատար ինքնաբավության մասին ուղերձը և որ Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը տիրապետում են ինքնաթիռների կառուցման տեխնոլոգիային։