Թեհրանում կայացել է ջրաներկով ու պաստելային նկարչությունների առաջին միջազգային փառատոնը
https://parstoday.ir/hy/news/iran-i171420-Թեհրանում_կայացել_է_ջրաներկով_ու_պաստելային_նկարչությունների_առաջին_միջազգային_փառատոնը
Ուրբաթ օրը, Թեհրանի «Անդիշե» մշակութային կենտրոնում, մի խումբ արվեստագետների ներկայությամբ, բացվել է IWS AVID STUDIO նկարչական առաջին միջազգային փառատոնը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 07, 2022 14:41 Asia/Tehran

Ուրբաթ օրը, Թեհրանի «Անդիշե» մշակութային կենտրոնում, մի խումբ արվեստագետների ներկայությամբ, բացվել է IWS AVID STUDIO նկարչական առաջին միջազգային փառատոնը:

«Բնությունը գարնանը» թեմայով այս ցուցահանդեսին արվեստագետներն իրենց ստեղծագործություններում օգտագործել են ջրաներկային և պաստելային նկարչության տեխնիկա:

Նկարչական առաջին միջազգային փառատոնին ներկայացվել են գեղանկարիչների գործեր՝ Մեքսիկայից, Հնդկաստանից, Ֆիլիպիններից, Ավստրալիայից, Իտալիայից, Սլովենիայից, ԱՄՆ-ից, Սինգապուրից, Ռուսաստանից, Թաիլանդից, Բուլղարիայից, Սուրինամից, Թայվանից և Վենեսուելայից: