ԻԻՀ առաջնորդ. Սիրիան հաղթել է միջազգային պատերազմում
https://parstoday.ir/hy/news/iran-i171488-ԻԻՀ_առաջնորդ._Սիրիան_հաղթել_է_միջազգային_պատերազմում
Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը նշել է, որ Սիրիայի հեղինակության ու հպարտության մեծացման հիմքը ժողովրդի ու համակարգի դիմադրությունն է և հաղթանակը միջազգային պատերազմում։
(last modified 2026-05-10T14:28:54+00:00 )
Մայիս 08, 2022 14:31 Asia/Tehran

Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը նշել է, որ Սիրիայի հեղինակության ու հպարտության մեծացման հիմքը ժողովրդի ու համակարգի դիմադրությունն է և հաղթանակը միջազգային պատերազմում։

Կիրակի օրը, Սիրիայի նախագահի և նրան ընկերակցող պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով քաղաքական և ռազմական դաշտում Սիրիայի արձանագրած մեծ հաջողություններին, իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ասել է.«Այսօրվա Սիրիան պատերազմին նախորդող Սիրիան չէ: Թեև այն ժամանակ ավերածություններ չկային, բայց այսօր Սիրիայի հեղինակությունն ու հարգանքն ավելի մեծ է քան անցյալում, և բոլորն այս երկիրը համարում են հզոր ուժ»: 

Ընդգծելով, որ այսօր  Սիրիայի նախագահը և ժողովուրդն իրենց հպարտ են զգում տարածաշրջանի ժողովուրդների մոտ, Այաթոլլահ Խամենեին հավելել է. «Տարածաշրջանի որոշ պետությունների ղեկավարներ շփում ունեն Սիոնիստական ​​ռեժիմի ղեկավարների հետ և միասին սուրճ են խմում, սակայն նույն երկրների ժողովուրդները Ղոդսի համաշխարհային օրը փողոց են դուրս գալիս և հակասիոնիստական ​​կարգախոսներ  վանկարկում, և սա է տարածաշրջանի այսօրվա իրականությունը»։

Հարգելով նահատակ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի հիշատակն ԻԻՀ գերագույն առաջնորդն  ասել է. «Այս մեծ նահատակը հատուկ մոտեցում ուներ Սիրիայի նկատմամբ և բառիս բուն իմաստով զոհաբերություն էր ցուցաբերում, և Սիրիայում նրա քայլերը ոչնչով չէին տարբերվում Իրանի 8-ամյա սրբազան պաշտպանության տարիներին իրականացրած քայլերից»։ 

 

Մեծարգո առաջնորդը հավելել է.«Նահատակ Սոլեյմանին և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մյուս հայտնի անդամներն այդ թվում՝ նահատակ Համեդանին, իրոք աշխատում էին ողջ սրտով ու հոգով և  Սիրիայի հարցին նայում էին որպես սրբազան պարտականություն»:

Անդրադառնալով  անցյալ տարիներին  Սիրիայի դեմ ճակատում գտնվող որոշ երկրների կողմից սիրո և բարեկամության արտահայտմանը, Այաթոլլահ Խամենեին հավելել է.«Անցյալի փորձերը պետք է օգտագործել ապագայի ուղին ճշտելու համար»:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը մեծ գործեր անելու հիմք է համարել Սիրիայի նախագահի ոգին և կենսուրախությունը, ասելով. «Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ու կառավարությունն իսկապես կենսուրախ են և ունեն բարձր ոգի և կամք և Սիրիայի հարցի նկատմամբ լուրջ տրամադրվածություն, ուստի պետք է այս հնարավորությունն օգտագործել երկու երկրների միջև հարաբերություններն էլ ավելի խորացնելու համար»։

Գնահատելով Իրանի ժողովրդի և կառավարության դիրքորոշումներն ու աջակցությունը, ինչպես նաև մեծարելով նահատակ Սոլեյմանիի հիշատակը՝ Սիրիայի նախագահը ասել է, «Անցած չորս տասնամյակներում Իրանի հաստատակամությունն ու կայուն դիրքորոշումները տարածաշրջանային, հատկապես Պաղեստինյան հարցում, տարածաշրջանի ողջ ժողովրդին ցույց տվեցին, որ Իրանի ճանապարհը ճիշտ և սկզբունքային  է»։

Բաշար Ասադը հավելել է.«Պատերազմի ավերակները կարելի է վերակառուցել, բայց եթե հիմքերն ու սկզբունքները քանդվեն, դրանք չեն կարող վերակառուցվել, իսկ Իմամ Խոմեյնիի  սկզբունքների վրա հիմնված Իրանի ժողովրդի դիմադրությունը, որը շարունակվել է Այաթոլլահ Խամենեիի առաջնորդությամբ, ենթահող ստեղծեց Իրանի ու տարածաշրջանի ժողովուրդների, հատկապես Պաղեստինի ժողովրդի մեծ հաղթանակների  համար»:

«Ոմանք կարծում են, թե  Դիմադրության ճակատին Իրանի աջակցությունը սպառազինական աջակցությունն է, մինչդեռ Իսլամական Հանրապետության ամենակարևոր աջակցությունն ու օգնությունը դիմադրությանը ոգով ներշնչելն է և դրա  հարատևումը: Իրանի ու Սիրիայի ռազմավարական հարաբերությունների արդյունքում Սիոնիստական ​​ռեժիմը չկարողացավ իշխել տարածաշրջանում»,- հստակեցրել է Սիրիայի նախագահը: