ԻԻՀ առաջնորդ. Աշխատավորները կանգնած են թշնամու դեմ պայքարի առաջնագծում
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ասել է.«Աշխատավորները կանգնած են թշնամու դեմ պայքարի առաջնագծում և արտադրության գլխավոր սյունն են հանդիսանում»:
Երկուշաբթի օրը, մի խումբ աշխատավորների հետ հանդիպման ժամանակ, կարևորելով աշխատանքի արժեքը և անդրադառնալով աշխատավորի ու աշխատանքի նկատմամբ իսլամի մոտեցմանը, իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ասել է.«Հակառակ կապիտալիստական համակարգի շահագործական տեսակետին և կոմունիստական փլուզված համակարգի կարգախոսին, բանվորի նկատմամբ իսլամի տեսակետը գնահատող և արժեքային է, և հենց այդ պատճառով էլ իսլամի մարգարեն համբուրում էր աշխատավորի ձեռքերը»:
Անդրադառնալով ռազմական, տնտեսական և քաղաքական ոլորտներում աշխատավորների ազգային և փայլուն մղումներին, մեծարգո Այաթոլլահ Խամենեին ասել է.«Ռազմական ասպարեզի վառ օրինակը սրբազան պաշտպանության ժամանակ 14000 բանվոր նահատակների նվիրումն է, և եթե նորից ռազմական խնդիր առաջանա, անշուշտ աշխատավորական համայնքն առաջնագծում կլինի»:
Նա նշել է, որ կայսերապաշտների գլխավոր քաղաքականություններից մեկը երկրի արտադրությունը դադարեցնելն էր, սակայն աշխատավորներն իրենց դիմադրությամբ խոչընդոտեցին այդ նպատակի իրագործմանը և արտադրության հիմնական հենասյունն էին:
Անդրադառնալով հեղափոխության հաղթանակի սկզբից աշխատավորներին ուղղված սադրանքներին, մեծարգո առաջնորդն ասել է.«Այս սադրանքների նպատակն էր աշխատավորությանը համաժողովրդական բողոքի խորհրդանշի վերածելն էր, բայց քաղաքական դաշտում ևս աշխատողները գետնին տապալեցին սադրիչների քիթը և միշտ կանգնել են համակարգի ու հեղափոխության կողքին»։