ԻԻՀ առաջնորդ. Աշխատավորները կանգնած են թշնամու դեմ պայքարի առաջնագծում
https://parstoday.ir/hy/news/iran-i171570-ԻԻՀ_առաջնորդ._Աշխատավորները_կանգնած_են_թշնամու_դեմ_պայքարի_առաջնագծում
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ասել է.«Աշխատավորները կանգնած են թշնամու դեմ պայքարի առաջնագծում և արտադրության գլխավոր սյունն են հանդիսանում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 09, 2022 13:40 Asia/Tehran

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ասել է.«Աշխատավորները կանգնած են թշնամու դեմ պայքարի առաջնագծում և արտադրության գլխավոր սյունն են հանդիսանում»:

Երկուշաբթի օրը, մի խումբ աշխատավորների հետ հանդիպման ժամանակ, կարևորելով աշխատանքի արժեքը և անդրադառնալով աշխատավորի ու աշխատանքի նկատմամբ իսլամի մոտեցմանը, իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ասել է.«Հակառակ կապիտալիստական ​​համակարգի շահագործական տեսակետին և կոմունիստական փլուզված ​​համակարգի կարգախոսին, բանվորի նկատմամբ իսլամի տեսակետը գնահատող ​​և արժեքային է, և հենց այդ պատճառով էլ իսլամի մարգարեն համբուրում էր աշխատավորի ձեռքերը»:

Անդրադառնալով ռազմական, տնտեսական և քաղաքական ոլորտներում աշխատավորների ազգային և փայլուն մղումներին, մեծարգո Այաթոլլահ Խամենեին ասել է.«Ռազմական ասպարեզի վառ օրինակը սրբազան պաշտպանության ժամանակ 14000 բանվոր նահատակների նվիրումն է, և եթե նորից ռազմական խնդիր առաջանա, անշուշտ աշխատավորական համայնքն առաջնագծում կլինի»:

Նա նշել է, որ կայսերապաշտների գլխավոր քաղաքականություններից մեկը երկրի արտադրությունը դադարեցնելն էր, սակայն աշխատավորներն իրենց դիմադրությամբ խոչընդոտեցին այդ նպատակի իրագործմանը և արտադրության հիմնական հենասյունն էին:

Անդրադառնալով հեղափոխության հաղթանակի սկզբից աշխատավորներին ուղղված սադրանքներին, մեծարգո առաջնորդն ասել է.«Այս սադրանքների նպատակն էր աշխատավորությանը համաժողովրդական բողոքի խորհրդանշի վերածելն էր, բայց քաղաքական դաշտում ևս աշխատողները գետնին տապալեցին սադրիչների քիթը և միշտ կանգնել են համակարգի ու հեղափոխության կողքին»։