Իրանում բացվել է «Դեպի հույս» ցուցահանդեսը
Թեհրանում Լեհաստանի արտգործնախարարի և Լեհաստանի դեսպանի ներկայությամբ բացվել է «Դեպի հույս» լուսանկարչական ցուցահանդեսը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Իրանում լեհերի ապաստանության 80-ամյակի կապակցությամբ։

«Դեպի հույս» լուսանկարչական ցուցահանդեսը բացվել է երկուշաբթի օրը՝ Թեհրանի արվեստների ակադեմիայի Սաբա ինստիտուտի պատկերասրահում և մինչև 2022 թվականի մայիսի 16-ը կհյուրընկալի արվեստագետներին, պատմությամբ հետաքրքրվողներին ու բոլոր արվեստասերներին:

Ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցել են Թեհրանում մի շարք կցորդներ:

«Դեպի հույս» ցուցահանդեսում ներկայացված են նկարներ, որոնք պատմում են լեհերի, հատկապես՝ կանանց ու երեխաների համար Իրանի գաղթելու -անապարհին առաջացած դժվարությունների մասին:

Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաոն կիրակի օրը Թեհրանում հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլայանի հետ: Հանդիպման ժամանակ Ռաոն գնահատել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մեծ թվով լեհ խաղաղ բնակիչների և զինվորների հյուրընկալելու Իրանի քայլը: