Իրանում բացվել է «Դեպի հույս» ցուցահանդեսը
https://parstoday.ir/hy/news/iran-i171596-Իրանում_բացվել_է_Դեպի_հույս_ցուցահանդեսը
Թեհրանում Լեհաստանի արտգործնախարարի և Լեհաստանի դեսպանի ներկայությամբ բացվել է «Դեպի հույս» լուսանկարչական ցուցահանդեսը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Իրանում լեհերի ապաստանության 80-ամյակի կապակցությամբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 10, 2022 04:09 Asia/Tehran

Թեհրանում Լեհաստանի արտգործնախարարի և Լեհաստանի դեսպանի ներկայությամբ բացվել է «Դեպի հույս» լուսանկարչական ցուցահանդեսը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Իրանում լեհերի ապաստանության 80-ամյակի կապակցությամբ։

 

«Դեպի հույս» լուսանկարչական ցուցահանդեսը բացվել է երկուշաբթի օրը՝ Թեհրանի արվեստների ակադեմիայի Սաբա ինստիտուտի պատկերասրահում և մինչև 2022 թվականի մայիսի 16-ը կհյուրընկալի արվեստագետներին, պատմությամբ հետաքրքրվողներին ու բոլոր արվեստասերներին:

 

Ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցել են Թեհրանում մի շարք կցորդներ: 

 

«Դեպի հույս» ցուցահանդեսում ներկայացված են նկարներ, որոնք պատմում են լեհերի, հատկապես՝ կանանց ու երեխաների համար Իրանի գաղթելու -անապարհին առաջացած դժվարությունների մասին:

 

Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաոն կիրակի օրը Թեհրանում հանդիպել է  Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլայանի հետ: Հանդիպման ժամանակ Ռաոն գնահատել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մեծ թվով լեհ խաղաղ բնակիչների և զինվորների հյուրընկալելու Իրանի քայլը: