Մայիս 11, 2022 17:31 Asia/Tehran
  • Ռաիսի. Իրանը ողջունում է Թեհրանի և Բրյուսելի միջև հարաբերությունների ամրապնդումը

ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին չորեքշաբթի օրը Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոայի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է, որ երկու երկրները տարիների ընթացքում զարգացրել են դիվանագիտական ​​հարաբերությունները՝ հիմնված փոխադարձ հարգանքի և փոխշահավետության սկզբունքների վրա։

Ռայիսին հավելել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ողջունում է Թեհրանի և Բրյուսելի միջև հարաբերությունների ամրապնդմանն ու ընդլայնմանն ուղղված ջանքերը։

Անդրադառնալով փոխգործակցության մակարդակը բարելավելու համար երկու երկրների համապատասխան ոլորտներին ու կարողություններին, նախագահ Ռայիսին հավելել է.«Երկկողմ հարաբերություններում պոտենցիալ կարողությունների ավելացումը կարող է լավ հիմք հանդիսանալ երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման համար»:

Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոան այս հեռախոսազրույցում անդրադառնալով երկու երկրների հարաբերությունների երկար ու դրական պատմությանը և այդ հարաբերությունները Բելգիայի համար կարևոր որակելով, հույս է հայտնել, որ երկու երկրների պաշտոնյաների ջանքերով իր երկրի և Իսլամական Հանրապետության միջև հարաբերությունների և փոխգործակցության ընդլայնման գործընթացը կշարունակվի բարենպաստ կերպով և Բելգիան ձգտում է ամրապնդել երկկողմ հարաբերությունները հատկապես տնտեսական և հյուպատոսական ոլորտներում: 

 

 

Պիտակ