Իրանի ռադիոհեռուստատեսության արտասահմանյան թողարկումների բաժինը հաղորդագրություն է հրապարակել պաղեստինցի լրագրողի նահատակվելու կապակցությամբ
Իրանի ռադիոհեռուստատեսության կազմակերպության արտասահմանյան թողարկումների բաժինը հրապարակել է հաղորդագրություն, որում դատապարտել է Սիոնիստ զինվորների կողմից պաղեստինցի լրագրողի սպանությունը:
Սիոնիստների կողմից Ջենին ճամբարի վրա իրականացված հարձակման ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով նահատակվել է «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերության թղթակից Շիրին Աբու Աղելեն: Լրագրողն այդ պահին լուսաբանում էր Ջենինի ճամբարում տեղի ունեցող դեպքերը:
Իրանի ռադիոհեռուստատեսության կազմակերպության արտասահմանյան թողարկումների բաժինը հաղորդագրության մեջ իր ցավակցությունն ու համերաշխությունն է հայտնել աշխարհի ազատախոհ լրագրողներին, ովքեր իրենց ուղեգիծն են դարձրել ողջ աշխարհին Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների մասին ազնիվ և հստակ տեղեկություններ հաղորդելը և անտարբեր չեն օկուպանտ ռեժիմի անընդունելի գործողությունների նկատմամբ:
Իրանի ռադիոհեռուստատեսության արտասահմանյան թողարկումների բաժինը նաև դատապարտել է լրագրողների սպանությունները և գրավյալ տարածքներում Պաղեստինի ճնշված ժողովրդի դեմ իրականացվող սիոնիստ զինվորականների լայնածավալ գործողությունները: