Իրանը և Հայաստանը համաձայնագիր են ստորագրել Արաքս սահմանային գետի աղտոտումը վերացնելու վերաբերյալ
Իրանի էներգետիկայի նախարարի և Հայաստանի շրջակա միջավայրի նախարարի հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել Արաքս սահմանային գետի աղտոտվածությունը վերացնելու շուրջ:
Իրանի էներգետիկայի նախարար, Իրան-Հայաստան տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի նախագահ Ալի Աքբար Մեհրաբյանը, չորեքշաբթի օրը հանդիպել է Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի հետ: Կողմերը քննարկել են ջրի և շրջակա միջավայրի ոլորտին վերաբերող կարևոր հարցերի շրջանակ։
Անդրադառնալով Իրանում կորոնավիրուսի դեմ պայքարի իրավիճակին՝ Իրանի էներգետիկայի նախարարն ասել է. «Չնայած պատժամիջոցների ստեղծած խոչընդոտներին, Իրանի կառավարությունն արդյունավետ կերպով կարողացավ կառավարել կորոնավիրուսի ճգնաժամը: Այսօր մեր երկրում կորոնավիրուսային հիվանդությունից գրանցված մահերի թիվը հասել է 2-3 հոգու: Իրանի 13-րդ կառավարությունը պատրաստ է այս ոլորտում համագործակցել Հայաստանի հետ»:
Մեհրաբյանը հավելել է. «Իրանն աշխարհում ամբարտակներ կառուցող երրորդ երկիրն է և ունի մոտ 12500 ՄՎտ հիդրոէլեկտրական ամբարտակներ: Մենք նաև ջրի ոլորտում տեխնիկական ինժեներական ծառայություններ ենք արտահանում մի շարք երկրներ, այդ թվում՝ Տաջիկստան, Ռուսաստան և Իտալիա»:
Հանդիպմանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն անդրադառնալով Արաքս սահմանային գետի աղտոտման հետ կապված խնդիրներին, նշել է. «Հայաստանը պատրաստ է խնդրի լուծմանը»: