Ջեբելի. Իրանցի մարզիկների համար պատիվ է մանկասպան ռեժիմի ներկայացուցիչների առջև չկանգնելը
Իրանի ռադիոհեռուստատեսության կազմակերպության ղեկավարն ընդգծելով, որ իրանցի մարզիկների նշանաբանում հաղթելն ու պարտվելը նշանակում է բարոյականություն և աջակցություն ճնշվածներին, հավելելով. «Իրանցի մարզիկների համար պատիվ է մանկասպան ռեժիմի ներկայացուցիչների առջև չկանգնելը»:
ԻՌՆԱ-ի փոխանցմամբ՝ չորեքշաբթի օրը, Իրանի վերջին 100 տարվա լավագույն մարզիկների ընտրության արարողության ժամանակ, նշելով, որ մարզիկներն ու մեդալակիները ձևավորում են ժողովրդի ինքնությանն տարրերը, Փեյման Ջեբելին հավելել է. «Նրանք, ովքեր հասել են պատվի, անձնազոհության, հպարտության և խիզախության գագաթներին, մարզիկներն են, ովքեր մեր ժողովրդի տասնամյակների հպարտ փորձառության ընթացքում հպարտության առիթ են դարձել և որոնց համար հաղթանակի ու կորստի դաշտը եղել է բարոյականության ու խիզախության ասպարեզ»:
Նա հավելել է. «Մենք հպարտ ենք, որ մեր երկրի պատմության էջերում կա Ղոլամռեզա Թախտիի նման մարզիկի անունը, ում մահից անցել են տասնամյակներ: Մարզիկ ում պարտությունն անգամ բարոյական հաղթանակ էր»:
Նշելով, որ իրանցի մարզիկների համար հաղթանակն ու պարտությունը նշանակում են բարոյականություն, խիզախություն և աջակցություն ճնշվածներին, Ջեբելին հավելել է. «Հպարտության այս առիթները Իրանի պատմության լուսավոր էջերն են, և մեր պարտքն է գնահատել այդ մեծություններին»: