Իրանի ռազմածովային ուժերի ուղեկցորդ խումբն Ադենի ծոցում բախվել է ծովահենների հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i171936-Իրանի_ռազմածովային_ուժերի_ուղեկցորդ_խումբն_Ադենի_ծոցում_բախվել_է_ծովահենների_հետ
Իրանի բանակի ռազմածովային ուժերի հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացրել է Ադենի ծոցում ծովահենների հետ այս զորքերի ուղեկցորդ խմբի բախման մասին։
(last modified 2026-05-10T14:28:54+00:00 )
Մայիս 13, 2022 13:43 Asia/Tehran

Իրանի բանակի ռազմածովային ուժերի հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացրել է Ադենի ծոցում ծովահենների հետ այս զորքերի ուղեկցորդ խմբի բախման մասին։

Ուրբաթ առավոտյան, Իրանի ռազմածովային ուժերի 80-րդ նավատորմը, հաղորդագրություն ստանալուց հետո, որ անհայտ ծովահենները հարձակվել են Ադենի ծոցում իրանական առևտրային նավի վրա՝ բախվել է ծովահենների հետ:

Իրանի ռազմածովային ուժերի ուղեկցորդ խմբի ժամանումից և երկու կողմերի միջև փոխհրաձգությունից հետո՝ ծովահենները փախել են, իսկ իրանական առևտրային նավը շարունակում է իր առաքելությունը:

Ներկայումս Իրանի բանակի 80-րդ ռազմածովային նավատորմը Ադենի ծոցում և Հնդկական օվկիանոսի տարածաշրջանում «Ալբորզ» կործանիչի և «Բուշեհր» աջակցող նավի միջոցով իրականացնում է իր առաքելությունը։

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio