Ղալիբաֆ. «Նեքբաթի օրը» հիշեցնում է սիոնիստների օկուպացիան, ցեղասպանությունը, դաժանությունը և հանցագործությունները
Իրանի Իսլամական Խորհրդարանի նախագահն ընդգծել է. <Նեքբաթի օրը» հիշեցնում է սիոնիստների օկուպացիայի, ցեղասպանության, դաժանության ու հանցագործությունների մասին>:
1948 թվականի մայիսի 14-ին զավթելով պաղեստինյան հողերը՝ սիոնիստները տարածաշրջանում տարածեցին անապահովության, անկայունության, հանցագործության և օկուպացիայի հիմքերը:
Պաղեստինի պատմության մեջ այս օրը կոչվում է «Նեքբաթի օր» (աղետի օր)։
Իրանի Իսլամական Խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, կիրակի օրը կայացած դռնբաց նիստում իր ասել է. «Նեքբաթի օրը և օկուպանտ Սիոնիստական ռեժիմի անօրինական գոյության հռչակումը հիշեցնում են սիոնիստների ավելի քան 7 տասնամյակների օկուպացիայի, ցեղասպանության, դաժանության ու հանցագործությունների ու պաղեստինցիների տեղահանման ու նրանց հողերի օկուպացիայի մասին»:
Ղալիբաֆն հավելել է. «Նույն օրվա նախօրեին Սիոնիստական ռեժիմի ոճրագործների կողմից պաղեստինցի լրագրող Շիրին Աբու Աղլեյի սպանւթյունը հերթական անգամ աշխարհի համար բացահայտեց այս ռեժիմի դաժանության խորությունը»:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio