Ղալիբաֆ. «Նեքբաթի օրը» հիշեցնում է սիոնիստների օկուպացիան, ցեղասպանությունը, դաժանությունը և հանցագործությունները
https://parstoday.ir/hy/news/iran-i172072-Ղալիբաֆ._Նեքբաթի_օրը_հիշեցնում_է_սիոնիստների_օկուպացիան_ցեղասպանությունը_դաժանությունը_և_հանցագործությունները
Իրանի Իսլամական Խորհրդարանի նախագահն ընդգծել է. <Նեքբաթի օրը» հիշեցնում է սիոնիստների օկուպացիայի, ցեղասպանության, դաժանության ու հանցագործությունների մասին>:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 15, 2022 08:11 Asia/Tehran

Իրանի Իսլամական Խորհրդարանի նախագահն ընդգծել է. <Նեքբաթի օրը» հիշեցնում է սիոնիստների օկուպացիայի, ցեղասպանության, դաժանության ու հանցագործությունների մասին>:

1948 թվականի մայիսի 14-ին զավթելով պաղեստինյան հողերը՝ սիոնիստները տարածաշրջանում տարածեցին անապահովության, անկայունության, հանցագործության և օկուպացիայի հիմքերը:

Պաղեստինի պատմության մեջ այս օրը կոչվում է  «Նեքբաթի օր» (աղետի օր)։

Իրանի Իսլամական Խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, կիրակի օրը կայացած դռնբաց նիստում իր ասել է. «Նեքբաթի օրը և օկուպանտ Սիոնիստական ​​ռեժիմի անօրինական գոյության հռչակումը հիշեցնում են սիոնիստների ավելի քան 7 տասնամյակների օկուպացիայի, ցեղասպանության, դաժանության ու հանցագործությունների ու պաղեստինցիների տեղահանման ու նրանց հողերի օկուպացիայի մասին»:

Ղալիբաֆն հավելել է. «Նույն օրվա նախօրեին Սիոնիստական ​​ռեժիմի ոճրագործների կողմից պաղեստինցի լրագրող Շիրին Աբու Աղլեյի սպանւթյունը հերթական անգամ աշխարհի համար բացահայտեց այս ռեժիմի դաժանության խորությունը»:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio