Գոլվանին՝ իրանական էթնիկ մշակույթի խորհրդանիշ
https://parstoday.ir/hy/news/iran-i172228-Գոլվանին_իրանական_էթնիկ_մշակույթի_խորհրդանիշ
Բախտիարի արվեստագետների մասնակցությամբ, Թեհրանում առաջին անգամ անցկացվել է գոլվանիի ազգային-մշակութային փառատոնը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 17, 2022 04:08 Asia/Tehran

Բախտիարի արվեստագետների մասնակցությամբ, Թեհրանում առաջին անգամ անցկացվել է գոլվանիի ազգային-մշակութային փառատոնը։

Գոլվանին գլխաշորի տեսակ է, որ կրում են Իրանի լոռ կանայք: Այն նաև համարվում է  լոռ տղամարդկանց հագուստի  մասնիկ:

Երկար տարիներ, մայիսի 16-ին լոռ կանայք ու աղջիկները նշում են այս ավանդական գլխաշորը, վառ պահելով այս գեղեցիկ ավանդույթը:

Այս տարի առաջին անգամ, փառատոնն անցկացվել է Թեհրանում:

Գոլվանի ազգային-մշակութային փառատոնի տնօրեն Փրիա Ալիզադեն, Iran Press-ին ասել է. «Այս գլխաշորը, որը կրում են Զագրոսի շրջանում ապրող կանայք ունի երեք հազար տարվա պատմություն և գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում»: