Իրանի և Կուբայի միջև ստորագրվել է համագործակցության 13 փաստաթուղթ և փոխըմբռնման հուշագիր
https://parstoday.ir/hy/news/iran-i172278-Իրանի_և_Կուբայի_միջև_ստորագրվել_է_համագործակցության_13_փաստաթուղթ_և_փոխըմբռնման_հուշագիր
Իրան-Կուբա համատեղ տնտեսական հանձնաժողովի 18-րդ նիստում կողմերի միջև ստորագրվել է 13 փաստաթուղթ և փոխըմբռնման հուշագիր։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 17, 2022 13:24 Asia/Tehran

Իրան-Կուբա համատեղ տնտեսական հանձնաժողովի 18-րդ նիստում կողմերի միջև ստորագրվել է 13 փաստաթուղթ և փոխըմբռնման հուշագիր։

Թեհրանում Իրան-Կուբա համատեղ տնտեսական հանձնաժողովի 18-րդ նիստի ավարտին, Առողջապահության, բուժման և բժշկական կրթության նախարար Բահրամ Այնոլլահին ասել է, որ 18-րդ համատեղ հանձնաժողովի ընթացքում վերջնական տեսքի է  բերվել և ստորագրվել 13 փաստաթուղթ և փոխըմբռնման հուշագիր՝ կենսատեխնոլոգիայի, առողջապահության և բուժման, տնտեսագիտության, առևտրի, բանկային, սպորտի և գյուղատնտեսության ոլորտներում:

Անդրադառնալով կորոնավիրուսային համավարակին և Իրանի ու Կուբայի դեմ ԱՄՆ-ի կողմից սահմանված կրկնակի պատժամիջոցներին Այնոլլահին հավելել է.«Չնայած պատժամիջոցներին՝ երկու երկրները ոտքի կանգնեցին և մեծ հաջողություններ գարնցեցին կորոնավիրուսի դեմ պայքարում»։

Կուբայի փոխվարչապետ Ռիկարդո Կաբրեսիասն ասել է, որ Հավանան ցանկանում է իրանցի գործընկերներին հրավիրել մասնակցելու երկրի  2023 թվականի Համապարփակ զարգացման ծրագրին: