Պարսից ծոցում առգրավվել է 550 հազար լիտր մաքսանենգ վառելիք տեղափոխող արտասահմանյան նավ
https://parstoday.ir/hy/news/iran-i172338-Պարսից_ծոցում_առգրավվել_է_550_հազար_լիտր_մաքսանենգ_վառելիք_տեղափոխող_արտասահմանյան_նավ
Իրանի Հորմոզգան նահանգի անվտանգության ծառայության ղեկավարը հայտնել է, որ Պարսից ծոցում առգրավվել է 550 հազար լիտր մաքսանենգ վառելիք տեղափոխող արտասահմանյան նավ:
(last modified 2026-05-10T14:28:54+00:00 )
Մայիս 18, 2022 07:07 Asia/Tehran

Իրանի Հորմոզգան նահանգի անվտանգության ծառայության ղեկավարը հայտնել է, որ Պարսից ծոցում առգրավվել է 550 հազար լիտր մաքսանենգ վառելիք տեղափոխող արտասահմանյան նավ:

Մոջթաբա Ղահրեմանին ասել է, որ նավի անձնակազմի յոթ անդամները կալանավորված են  և գործով հետաքննությունն ընթացքի մեջ է: 

Նա նշել է, որ ԻԻՀ օպերատիվ ուժերը և ռազմածովային նավերը արտասահմանյան նավն ուղեկցել են նավահանգիստ և հանձնել անվտանգության մարմիններին:

Ընդգծելով, որ Իրանի անվտանգության կառույցները շարունակում են վառելիքի մաքսանենգության դեմ պայքարը,  Ղահրեմանին հավելել է, որ Պարսից ծոցի ափերը և մերձակա ջրերը երբեք անվտանգ վայր չեն լինելու մաքսանեգների համար: