Այսօր Իրանում նշվում է Օմար Խայամի հիշատակի օրը
Մայիս 18, 2022 11:57 Asia/Tehran
Իրանական օրացույցում մայիսի 18-ըն իրանցի մեծ պոետ, գիտնական և գրականագետ Օմար Խայամի հիշատակի օրն է։
Ջալալի օրացույցը, որը տարեթվերի ու ժամանակահատվածների ամենաստույգ համակարգն է, ստեղծել է Օմար Խայամը:
Նա նաև հեղինակել է տասներկու աշխատություն՝ գիտության և փիլիսոփայության ոլորտներում:
Օմար Խայամը լայն հանրությանը հայտնի է առաջին հերթին իր ռուբայիներով: Խայամը, որ միայն այդ ժանրում է ստեղծագործել, հասցրել է այն իր զարգացման գագաթնակետին և մտել համաշխարհային գրականության մեջ որպես քառյակի անգերազանցելի վարպետ։
Գրել է նաև երկեր մեխանիկայի, աշխարհագրության և երաժշտության վերաբերյալ։
Խայամը հայտնի է ոչ միայն արևելքում ու պարսկախոս ժողովուրդների շրջանում, այլ ամբողջ աշխարհում:
Պիտակ