Իրանի ՊՆ-ի ներկայությամբ «Սիմորղ» թեթեւ տրանսպորտային ինքնաթիռի բացում
https://parstoday.ir/hy/news/iran-i172470-Իրանի_ՊՆ_ի_ներկայությամբ_Սիմորղ_թեթեւ_տրանսպորտային_ինքնաթիռի_բացում
ԻԻՀ-ի Պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարի ներկայությամբ Սպահանի «Հեսայ» ընկերությունում բացվել է «Սիմորղ» թեթև տրանսպորտային ինքնաթիռը, որը պատրաստվել է Իրանի ՊՆ ավիացիոն արդյունաբերության կազմակերպության մասնագետների կողմից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 19, 2022 11:46 Asia/Tehran

ԻԻՀ-ի Պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարի ներկայությամբ Սպահանի «Հեսայ» ընկերությունում բացվել է «Սիմորղ» թեթև տրանսպորտային ինքնաթիռը, որը պատրաստվել է Իրանի ՊՆ ավիացիոն արդյունաբերության կազմակերպության մասնագետների կողմից։

Հինգշաբթի օրը, բրիգադային գեներալ Մոհամմադ Ռեզա Աշթիանին «Սիմորղ» թեթև տրանսպորտային ինքնաթիռի շնորհանդեսի արարողության ժամանակ ասել է.«Մենք հուսով ենք, որ կրկնապատկվող ջանքերով այլ ձեռքբերումներ կտեսնենք պաշտպանության և ժողովրդին ծառայելու տարբեր ոլորտներում՝ այն էլ այն տարում, որը զինված ուժերի գերագույն հրամանատար և երկրի մեծարգո առաջնորդի կողմից անվանվել է «արտադրության, գիտահենք տնտեսության ու աշխատատեղերի ստեղծման տարի»:

Բրիգադային գեներալ Աշթիանին հավեոլել է.«Թեթև տրանսպորտային ինքնաթիռների առկայությունը փրկարար ուղղաթիռների հետ միասին մեծ օգնություն կցուցաբերի ժողովրդին, կառույցներին, պետական ​​և ռազմական կազմակերպություններին սպասարկելուն»։