Մեկնարկել է «Ռուսաստան-Իսլամական աշխարհ» գագաթնաժողովը
https://parstoday.ir/hy/news/iran-i172474-Մեկնարկել_է_Ռուսաստան_Իսլամական_աշխարհ_գագաթնաժողովը
Իրանի մասնակցությամբ Ռուսաստանի Կազան քաղաքում մեկնարկել է «Ռուսաստան-Իսլամական աշխարհ» 13-րդ ամենամյա գագաթնաժողովը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 19, 2022 12:20 Asia/Tehran
  • Մեկնարկել է «Ռուսաստան-Իսլամական աշխարհ» գագաթնաժողովը

Իրանի մասնակցությամբ Ռուսաստանի Կազան քաղաքում մեկնարկել է «Ռուսաստան-Իսլամական աշխարհ» 13-րդ ամենամյա գագաթնաժողովը:

Ռուսաստանի Կազան քաղաքում 55 իսլամական երկրների, այդ թվում՝ Իրանի քաղաքական, տնտեսական և մշակութային պատվիրակությունների մասնակցությամբ սկսվել է «Ռուսաստան-Իսլամական աշխարհ» 13-րդ  ամենամյա գագաթնաժողովը և «հալալ» արտադրանքի ցուցահանդեսը։

Իրանի քաղաքական, խորհրդարանական ու մշակութային  պատվիրակությունը ներկայացնում են Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան  Քազեմ Ջալալին և  Իսլամական խորհրդարանի չորս պատգամավորներ: 

Այս տարվա ցուցահանդեսին մասնակցել է նաև  Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային բանկին պատկանող Mir Business բանկը։

Այցելելով ցուցահանդեսի տարբեր բաժիններ և իրանական տաղավարներ՝ Քազեմ Ջալալին հանդիպել է Թաթարստանի վարչապետ Ալեքսեյ Պեսուշինի հետ և քննարկել տնտեսական և մշակութային հարաբերությունների զարգացման ուղիները։