Չինաստան. Իրանի դեմ պատերազմն անօրինական է. Թեհրանը ընդգծում արդար համաձայնագրի կարևորությունը
Իր իրանցի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ Չինաստանի արտգործնախարարը ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ պատերազմը անվանել է «անօրինական» և ընդգծել լարվածությունը նվազեցնելու և լիակատար հրադադար հաստատելու անհրաժեշտությունը։
Անդրադառնալով տարածաշրջանում տիրող զգայուն իրավիճակին՝ Վան Ին ասել է, որ Մերձավոր Արևելքը թևակոխում է վճռորոշ փուլ և, համապատասխանաբար, կողմերի միջև ուղիղ բանակցությունները անհրաժեշտ են՝ ճգնաժամերի կառավարման համար։ Նա նաև Պեկինի պատրաստակամությունն է հայտնել՝ շարունակել լարվածությունը նվազեցնելու ջանքերը։
Հանդիպման ժամանակ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ընդգծել է Թեհրանի դիրքորոշումը ցանկացած համաձայնագրի վերաբերյալ՝ վերջին զարգացումները որակելով որպես «բացահայտ ագրեսիա» և միջազգային իրավունքի խախտում։ Նա ասել է, որ Իրանը կընդունի միայն արդար և համապարփակ համաձայնագիրը։