Իրանն աշխարհում արբանյակներ կառուցող և արձակող 10 երկրների թվում է
https://parstoday.ir/hy/news/iran-i172602-Իրանն_աշխարհում_արբանյակներ_կառուցող_և_արձակող_10_երկրների_թվում_է
Իրանն արբանյակների, արբանյակակիրների և տիեզերական կայանների կառուցման ոլորտում աշխարհի 10 երկրների թվում է։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 21, 2022 03:58 Asia/Tehran

Իրանն արբանյակների, արբանյակակիրների և տիեզերական կայանների կառուցման ոլորտում աշխարհի 10 երկրների թվում է։

Չնայած թշնամիները պատժամիջոցների կիրառմամբ փորձել են կանխել Իրանի գիտական ու տնտեսական առաջընթացն այդ թվում նաև ավիատիեզերական ոլորտում, սակայն Իրանը ձեռք է բերել տիեզերական ոլորտի մի շարք տեխնոլոգիաներ, ինչը մեծ հաջողություն է երկրի համար:

 Արևմտյան Ասիայի տարածաշրջանի այլ երկրների հետ Իրանի տիեզերական ծրագրի տարբերությունը կայանում է նրանում, որ ԻԻՀ հենվում է ներքին հնարավորությունների վրա և կիրառում տեղական տեխնոլոգիա:

ԻԻՀ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Իսա Զարեհփուրը հայտարարել է, որ Իրանը այն 10 երկրներից է, որոնք կառուցում և արձակում են արբանյակներ՝ հավելելով, որ այս արդյունաբերությունը երկրին ուժ է պարգևում:

Զարեհփուրը հավելել է. «Պատժամիջոցների  գագաթնակետին Իրանը տիրացել է տիեզերական ոլորտում ամենաառաջադեմ գիտելիքներին, և կարող է կառուցել արբանյակներ ու արբանյակակիրներ, ու մեծ ճգրտությամբ դրանք տեղակայել տիեզերքում: