Իրանցի մասնագետները վերանորոգել են F-14 կործանիչը
https://parstoday.ir/hy/news/iran-i172708-Իրանցի_մասնագետները_վերանորոգել_են_f_14_կործանիչը
Իրանցի մասնագետները վերանորոգել են F-14 կործանիչը, որը վերանորոգումից հետո երկրի երկնքում թռիչք է իրականացրել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 22, 2022 08:17 Asia/Tehran

Իրանցի մասնագետները վերանորոգել են F-14 կործանիչը, որը վերանորոգումից հետո երկրի երկնքում թռիչք է իրականացրել:

Ըստ  Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման,  ռազմաօդային ուժերի հրամանատար բրիգադի գեներալ օդաչու Համիդ Վահեդին ասել է, որ F-14 կործանիչը 18 տարի չգործարկվելուց հետո վերանորոգվել է Սպահանի Շահիդ Բաբայի 8-րդ ռազմաօդային բազայում: Նա հավելել է որ թշնամիները երբեք չեն մտածել, որ Իրանը կկարողանա վերակառուցել և շահագործել այս ինքնաթիռը, որի սպասարկումը և շահագործումը բարդ են:

Իրանի ռազմաօդային ուժերի հրամանատարը հայտարարել է, որ F-14 կործանիչը արդեն պատրաստ է կիրառման համար:

Ամիր Վահեդին, նշելով, որ  ործանիչի վերանորոգման ընթացքում հազարավոր դետալներ են փոխարինվել կամ վերանորոգվել, հավելել է, որ իրանցի մասնագետներն իրականացրել են բոլոր անհրաժեշտ փոփոխությունները:  

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio