Ամիր Աբդոլլահյանը կարևորել է Իրանի և Բուլղարիայի միջև առևտրային համագործակցության ընդլայնումը
Իրան-Բուլղարիա քաղաքական խորհրդակցությունների երրորդ փուլի շրջանակում ժամանած Թեհրան Բուլղարիայի փոխարտգործնախարար Վալիսլավ Պետրովան հանդիպել է ԻԻՀ արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ։
Հանդիպմանը, գոհունակություն հայտնելով անցյալ տարի երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների ընդլայնման կապակցությամբ և նշելով, որ այս հարաբերությունները համարժեք չեն երկու երկրների տնտեսական կարողություններին, Ամիր Աբդոլլահյանն ընդգծել է առևտրային համագործակցության ընդլայնման ուղղությամբ ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը։
Անդրադառնալով տարածաշրջանային կարևոր խնդիրներին, հատկապես ուկրաինական ճգնաժամին, Աբդոլլահյանը հույս է հայտնել, որ պատերազմը հնարավորինս շուտ կավարտվի:
Երկու երկրների պաշտոնյաներն անդրադարձել են նաև հակաիրանական պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցություններում լավ համաձայնության հասնելու Իրանի կամքի դրսևորմանը:
Անդրադառնալով իրանցի գործընկերոջ հետ կառուցողական բանակցություններին, Բուլղարիայի փոխարտգործնախարարը նշել է, որ երկու երկրների միջև ձեռք են բերվել պայմանավորվածխություններ՝ առևտրի, մշակույթի և սպորտի ոլորտներում համագործակցության ընդլայնման ուղղությամբ:
Նա հավելել է, որ միջուկային բանակցություններում համաձայնության հասնելու դիվանագիտական ջանքերը բխում են բոլոր կողմերի շահերից: