ԻՀՊԿ խոսնակի արձագանքը՝ երեկ Իրանում իրականացված ահաբեկչական հանցագործությանը
ԻՀՊԿ խոսնակն ասել է. «Համաշխարհային բռնատիրության ու սիոնիզմի հետ կապված ահաբեկչական խմբավորումների տականքները կպատժվեն իրենց հանցավոր արարքների համար»։
Կիրակի օրը, Թեհրանում 5 կրակոցով սպանվել է ԻՀՊԿ հրամանատարներից Հասան Սայադ Խոդային: Այս սպանությամբ, ԻԻՀ թշնամիները հերթական անգամ ցուցադրեցին իրենց չար էությունը:
Sepah News-ի հաղորդմամբ՝ կիրակի երեկոյան, արձագանքելով այս հանցագործությանը, Կորպուսի երկրորդ բրիգադի գեներալ Ռամազան Շարիֆն ընդգծել է. «Գնդապետ Հասան Սայադ Խոդայիի նահատակությունն ամրապնդում է Հեղափոխության պահապանների վճռականությունը՝ պաշտպանելու անվտանգությունը, անկախությունը և ազգային շահերը և դիմակայելու Իրանի ժողովրդի թշնամիներին:
ԻՀՊԿ խոսնակը հավելել է. «Այս թանկագին նահատակը, ով իր կյանքը նվիրել էր Իրանի Իսլամական Հանրապետության սրբազան համակարգին ծառայությանը, երկրի անկախությունն ու անվտանգությունը պաշտպանելու համար պայքարում, հայտնվել է համաշխարհային տիրապետության համակարգի և սիոնիզմի հետախուզական ծառայությունների թիրախում»։
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio