Խաթիբզադե. Աշխարհի անտարբերությունը հանգեցրել է Սիոնիստական ռեժիմի սանձարձակությանը
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է. «Երուսաղեմը զավթած ռեժիմի կողմից Սիրիայի դեմ կրկնվող ագրեսիայի և բոլոր միջազգային օրենքների ու սկզբունքների բացահայտ խախտման նկատմամբ միջազգային հանրության անտարբերությունն ավելի սանձարձակ է դարձրել այս ռեժիմի ղեկավարներին»:
ԻՌՆԱ գործակալության հաղորդման համաձայն, Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հավելել է.«ԱՄՆ-ում իշխող վարչակարգի բացահայտ և քողարկված աջակցությունը կարևոր դեր է խաղացել օկուպանտ ռեժիմի հանդգնության և լկտիության ավելացմանգործում: Արդյունքում, ռեժիմը ոչ միայն շարունակում է գրավված պահել Սիրիայի Գոլանի բարձունքները, այլև բազմիցս օդային ու հրթիռային հարձակման թիրախ է դարձրել Սիրիայի ենթակառուցվածքները»:
Իրանի դիվանագիտական կորպուսի խոսնան անդրադարձել է նաև որոշ լրատվամիջոցների հաղորդագրություններին՝ կապված Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի դրույթների հետ, ասելով.«Իրանն աջակցում է այս հակամարտության կարգավորմանը՝ միջազգային իրավունքի ճանաչված սկզբունքներին համապատասխան, ներառյալ՝ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն և տարածաշրջանի բոլոր բնակիչների իրավունքների հարգում»։