Հարևանների հետ հարաբերությունների առաջնահերթությունը Իրանի կառավարության քաղաքականությունն է
(last modified Tue, 24 May 2022 14:30:46 GMT )
Մայիս 24, 2022 19:00 Asia/Tehran
  • Հարևանների հետ հարաբերությունների առաջնահերթությունը Իրանի կառավարության քաղաքականությունն է

Քաղաքական հարցերով Իրանի ԱԳ փոխնախարար Ալի Բաղերի Քանին, Թեհրանում Ղազախստանի փոխարտգործնախարար Ադել Տուրսանովի հետ հանդիպման ժամանակ, անդրադարձել է հարևանների հետ հարաբերությունների առաջնահերթության Իրանի կառավարության քաղաքականությանը:

Իրանի փոխարտգործնախարարն ասել է.«Երկու երկրների հարաբերությունների զարգացման համար կան բազմաթիվ ոլորտներ, հատկապես քաղաքական, տնտեսական և տարածաշրջանային հարթություններում, և, բարեբախտաբար, այդ հարաբերությունները կարող են էապես նպաստել տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը»։

Բաղերի Քանին հայտարարել է, որ ԻԻՀ կառավարությունը պատրաստակամ է՝ ըդնունելու Ղազախստանի նախագահին հյուրընկալելու և հնարավորինս հաջող անցկացնելու վերջինիս Թեհրան կատարելիք այցը: Նա կոչ է արել այս հնարավորությունը օգտագործել երկու երկրների միջև հարաբերություններն ամրապնդելու և երկկողմ համագործակցության համաձայնագրեր կնքելու համար։

Անդրադառնալով Ղազախստանի նախագահի Իրան կատարելիք այցին՝ Ադել Տուրսանովն ասել է.«Այս այցի ընթացքում երկու երկրների միջեւ կստորագրվեն կարեւոր պայմանագրեր, հատկապես՝ տնտեսական ոլորտում»։

Հաստատելով Իրանի փոխարտգործնախարարի կարծիքը երկկողմ հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտության մասին, Ղազախստանի փոխարտգործնախարարը հավելել է.«Ղազախստանը համապատասխան հնարավորություններ կտրամադրի իրանցի գործարարներին»։

Որպես երկկողմ համագործակցության հնարավորություն, Իրանի և Ղազախստանի փոխարտգործնախարարներն անդրադարձել են նաև Աֆղանստանի, ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի, թմրանյութերի դեմ պայքարի և մարդու իրավունքների հարցերի նկատմամբ երկու երկրների ընդհանուր դիրքորոշումներին։